Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՊԵԿ-ի մասին չմոռանաք

ՊԵԿ-ի մասին չմոռանաք
18.05.2018 | 10:33

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: «Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել»,- ասել է նա: Թե գերատեսչություններից քանիսը կարձագանքեն այս առաջարկին, ու ինչքան ծառայողական մեքենա կկրճատվի, կերևա առաջիկայում, բայց մինչ այդ պետք է վարչապետին և նրա նորանշանակ պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հուշենք, որ նման ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա նաև ՊԵԿ-ում: Ամեն օր միկրոավտոբուսների շարասյունը (որքան տեղյակ ենք` 9 ավտոմեքենա) սպասում է ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար: Փաստորեն, նրանք արտոնյալների դաս են, նրանց «պալոժ չի» հասարակական տրանսպորտով երթևեկելը: Հուսանք` այս կոմիտեն էլ կենթարկվի վարչապետի հրահանգին:


Մինչ այդ հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նա էլ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը, անցնել խնայողությունների, իսկ արդյունքը եղավ այն, որ դուրս գրվեցին, այսպես ասած, «անպետք» մեքենաները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ